RSS

Monthly Archives: Մայիսի 2011

Այսօր կարոտեցի դպրոցս…

Վերջին զանգ

Ուղիղ տասը տարի առաջ այս օրն ավարտեցի Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Տղա ու աղջիկ, ամբողջ դասարանով պետք է բեմ բարձրանայինք, դե գիտեք` օրենք է: Իսկ մենք, քանի որ ծնվել ու դաստիարակություն էինք առել մեր հարազատ Սիսիանի գավառական ու փոքր-ինչ ամոթխած միջավայրում, բնականաբար ամաչում էինք: Մենք ասելով, տվյալ դեպքում նկատի ունեմ ինձ և մեր դասարանի մյուս կտրիճ տղերքին: Որոշեցինք խմել: 2001թ. մայիս 26-ի լույսը դեռ չբացված, ութ «հանցակից» ընկերներով արդեն մեր դասարանում էինք: Ու մինչ քնկոտ օրիորդները կարթնանային, մինչ մայրիկների ու ավագ քույրիկների օգնությամբ կհարդարեին իրենց սքանչելի վարսերը, մինչ կշպարվեին (ոմանք` կյանքում առաջի~ն անգամ) ու բարձրակրունկ կոշիկների վրա հազիվ հավասարակշռություն պահելով դպրոց կհասնեին, մենք արդեն գինոտել էինք մեր ճերմակ տոնական վերնաշապիկներն ու «Լուսնյակ գիշեր» էինք երգում:

Ինչևէ, բեմ բարձրացանք բավական համարձակ, ծափեր ու արցունքներ կորզեցինք բոլորից: Ստացվեց…: Հետո, երբ բեմից իջանք, ու երբ անցավ գինու բերած թմբիրն ու հոգնած կոկորդները դադարեցին «տասի Բ» գոռալուց, անդառնալիորեն հասկացանք, որ «վերջին զանգն» իսկապես հնչել է: Միայն այդ ժամանակ էր, որ սիրելի դասարանցիներից մոտալուտ  բաժանումի գիտակցումն ու անսահման թախիծը խեղդեցին կոկորդս…

Ուղիղ տասը տարի է անցել…: Այդ օրվանից ի վեր աշխարհում շատ բան է փոխվել: Այս տարի նույնիսկ շրջանավարտներ չկան. տարօրինակ կերպով, ոչ ոք այս տարի դպրոցը չի ավարտելու: Փոխվել եմ և ես, փոխվել են դասընկերներս: Խոսքիս ավելի բանաստեղծականություն տալու համար` ասեմ, որ ուսուցիչներս էլ ծերացել են (չնայած որ վաղուց նրանց չեմ տեսել)…

Այսօր հարազատ դպրոցս հիշեցի… Կարոտեցի բոլորին. նույնիսկ մեր հավաքարար «բաժակ նայող» Ծաղկուշին ու տնտեսվար Արշավիր պապիկին: Հիշեցի նաև մեր դասարանի թիվ մեկ «պատվիրանը» (եթե անկեղծ լինենք` սա սովետական և հետսովետական դպրոցներում սովորած բոլոր աշակերտների պատվիրանն է). «Եթե բոլորը դասից փախչում են, դու նույնպես պարտավոր ես փախչել: Նա, ով դասարանի հետ չի փախչում, դավաճան է»: Չգիտեմ, ինչու սա ևս հիշեցի. երևի կարոտից է…

Իսկ «վերջին զանգն» այս տարի, այնուամենայնիվ, չի հնչելու…

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

Պիտակներ՝ , ,

«ՄԱՆԱՆԱ» երիտասարդական ծրագրի առաջիկա քննարկումների ժամանակացույց

ՄԱՆԱՆԱ ծրագիր

Սիրելի’ երիտասարդ
Առաջիկա օրերին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում դու կարող ես մասնակցել հետևյալ հանդիպումներին և քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ:

Մայիս 27, ուրբաթ, ժամը 18:30
Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանք
թեման` ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ (30-50-րդ գլուխներ`Հակոբը և նրա որդիները)
բանախոս` Նարեկ սարկավագ Պետրոսյան

Մայիս 28, շաբաթ, ժամը 14:30
Էջմիածնի Ս. Գայանե վանքին կից սրահ
թեման` ՍՐԲԵՐԸ ԵՎ ՍՐԲՈՑ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
բանախոս` Արթուր սարկավագ Սարգսյան

Մայիս 29, կիրակի, ժամը 14:30
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու երիցատուն
թեման` ԱՂՈԹՔ
բանախոս` Վարազդատ սարկավագ Քոչարյան

Մայիս 29, կիրակի, ժամը 14:00
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցուն կից սրահ
թեման` ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԸ ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՇԱՊԱՏՈՒՄ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԵՎ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԴԻՑԱՎԵՊԻ
բանախոս` Գրիգոր Բրուտյան, աստղաֆիզիկոս, տոմարագետ

Մայիս 29, կիրակի, ժամը 15:00
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու երիցատուն
թեման` ՍՈՒՐԲ ԳԻՐՔ
բանախոս` Արթուր սարկավագ Սարգսյան

Մայիս 30, երկուշաբթի, ժամը 18:30
Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցի
թեման` ԷՖԹԱՆԱԶԻԱ ԿԱՄ «ԲԱՐԻ» ՄԱՀ
բանախոս` Ժորա սարկավագ Սարգսյան

Մայիս 31, երեքշաբթի, ժամը 18:30
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
թեման` ԿՆՈՋ ԴԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ
բանախոս` Տ. Անդրեաս աբեղա Եզեկյան
ՄԱՆԱՆԱ ծրագրի քննարկումներին կարող ես մասնակցել նաև`
* Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում` ամեն շաբաթ, ժամը 15:00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրի’ր մեզ, կամ պարզապես միացիր Ֆեյսբուքի մեր խմբին` ՄԱՆԱՆԱ ծրագիր:

 

Նորից ձեռք մեկնելու անհրաժեշտություն կա…

Աշխատանքի բերումով սոցիալապես անապահով անձանց ու ընտանիքների հետ շատ եմ շփվում: Նրանցից մեկի մասին ցանկացա իմ մտահոգությունները կիսել նաև ձեզ հետ:
Մանկատան նախկին սան Աշխեն Կոնինյանը հաշվառված է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բնակարանի հատկացման ծրագրում և արդեն մի քանի տարի է սպասում է իր հերթին: Մինչ այդ Աշխենն իր 4-ամսական զույգ աղջիկների հետ ստիպված է հարմարվել բնակարանային այն սուղ պայմաններին, որոնցում հայտնվել է ամուսնու և նրա բազմանդամ ընտանիքի հետ:
Ավտովթարի և կողոպուտի արդյունքում կուտակված պարտքերը վճարելու համար Աշխենի ամուսնու ընտանիքը ստիպված է եղել վաճառել հայրական տունը և տեղափոխվել բնակվելու վարձով` Ջրվեժի գյուղապետարանի հարևանությամբ: Խոնավ և սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից զուրկ այս բնակարանում վաղաժամ լույս աշխարհ եկած Աշխենի փոքրիկները առողջական լուրջ խնդիրներ են ունեցել և համապատասխան բուժում ստացել Երևանի հիվանդանոցներից մեկում: Վատառողջ են նաև Աշխենի ամուսինն ու սկեսրայրը: Ընտանիքի միակ կերակրողը Աշխենի սկեսուրն է` իր նվազագույն աշխատավարձով:
Ներկայումս ընտանիքն ունի բնակվարձի (ամսեկան 35000 դրամ), կենցաղային և կոմունալ ծախսերի, մանկական կերի, հագուստի, ինչպես նաև բարոյական օգնության և ուշադրության կարիք:
Հ.Գ. Իմանալով նշյալ իրավիճակի մասին` իմ լավ և բարեսիրտ ընկեր Նշան Աբասյանը ցանկություն հայտնեց լուսաբանել խնդիրը Հանրային Ռադիոյի ԼյունՍե ծրագրի շրջանակներում:



Մինչ այդ ընտանիքին աջակցել են Հայաստանում ԱՄՆ և Հունաստանի դեսպանատները, Երևանի Մալաթիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները, առանձին բաերսիրտ քաղաքացիներ:
Շատ եմ ուզում հիմա էլ մենք օգնենք:

Ընտանիքին աջակցելու համար կարող եք զանգահարել Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Միսակ Նալբանդյանին 091 900-499 հեռախոսահամարով, կամ կիրակի օրերին, ժամը 14:30-ին այցելել եկեղեցու երիտասարդաց միություն:


Վերոնիկա Մկրտչյան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 
 

Պիտակներ՝ , , ,

Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի Պայծառակերպության մասին քարոզը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբան Գերշ. Տ. Սահակ եպս. Մաշալյանը խոսում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության մասին (ժողովրդական անվանումը` Վարդավառ) :
Ահա Պայծառակերպության դրվագը Ավետարանում.
1Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը։ 3Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ։ 4Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»։ 5Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»։ 6Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան։ 7Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»։ 8Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան։9Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»։ (Մատթեոս ԺԷ 1-9)

Պայծառակերպություն, Վարդավառ, մաս 1

Պայծառակերպություն, Վարդավառ, մաս 2

Պայծառակերպություն, Վարդավառ, մաս 3

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

Պիտակներ՝ , , , , , , , , , , , ,

«ՄԱՆԱՆԱ» ծրագիրն առաջիկա օրերին…

Սիրելիերիտասարդ
Առաջիկա օրերին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում դու կարող ես մասնակցել հետևյալ հանդիպումներին և քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ:

Մայիս 20, ուրբաթ, ժամը 18:30

Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքի սեղանատուն

թեման` Ծանոթություն «ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻ» հետ

բանախոս` Նարեկ սարկավագ Պետրոսյան

Մայիս 21, շաբաթ, ժամը 14:30

Էջմիածնի Ս. Գայանե վանքին կից սրահ

թեման` «ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

բանախոս` Կարեն սարկավագ Թորոսյան

Մայիս 22, կիրակի, ժամը 14:30

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն

թեման` «ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ»

բանախոս` Էմին սարկավագ Խաչատրյան

Մայիս 22, կիրակի, ժամը 14:00

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից սրահ

թեման` «ԱՂԱՆԴՆԵՐԻ ՔԱՅՔԱՅԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»

բանախոս` Ալեքսանդր Ամարյան, «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ

Մայիս 22, կիրակի, ժամը 15:00

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն

թեման` «ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ»

բանախոս` Արսեն սարկավագ Զոհրաբյան

Մայիս 23, երկուշաբթի, ժամը 18:30

Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցի

թեման` «ԸՆՏԱՆԻՔ և ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ»

բանախոս` Արտակ սարկավագ Ղևոնդյան

ՄԱՆԱՆԱ ծրագրի քննարկումներին կարող ես մասնակցել նաև`

* Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում` ամեն երեքշաբթի, ժամը 18:30-ին
* Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում` ամեն շաբաթ, ժամը 15:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրի’ր մեզ, կամ պարզապես միացիր Ֆեյսբուքի մեր խմբին` ՄԱՆԱՆԱ ծրագիր

 

Պիտակներ՝ , , , , , , ,

«Ռեմա» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի դիտում «Մանանա» ծրագրի շրջանակներում

«Ռեմա» ֆիլմի վերնագիրը կարդալուց հետո առաջին միտքը, որ ունեցա հետևյալն էր. «Աղանդավորներն էլի պարապությունից կինո են նկարել»: Եվ քանի որ ֆիլմի վերնագիրը կարդացել էի սանուհուս` Հասմիկի ֆեյսբուքյան էջում, հենց նրանից էլ փորձեցի ճշտել մանրամասներ: Հասմիկն ինձ ուղարկեց ֆիլմի մտահղացման հեղինակ և սցենարիստ Ատակ Կոլյանի ԱնՅանգիստ բլոգի լինքը, որտեղից էլ ճշգրիտ տեղեկությունններ քաղեցի այդ ֆիլմի մասին:
Արտակի բլոգում գտա նաև ֆիլմի թրեյլերը, որն ինձ շատ հրապուրեց: Խնդրեմ, կարող եք հրապուրվել և ինքներդ:

Ինչևէ, խոսքս, իմ սովորության համաձայն, չերկարացնելու համար, ասեմ, որ  «Ռեմա» ֆիլմին ծանոթանալուց հետո, որն ամենևին էլ կապ չունի համանուն աղանդավորական կազմակերպության հետ, ցանկություն ունեցա ֆիլմի դիտում կազմակերպել «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում` Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում:

Արդյունքում, անցյալ կիրակի, այսինքն` երեք օր առաջ, ֆիլմի ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի և սցենարի հեղինակ Արտակ Կոլյանի մասնակցությում, տեղի ունեցավ ֆիլմի դիտումը և քննարկումը: Ի դեպ, ինչպես ԱնՅանգիստ բլոգը պրպտելիս պարզաբանեցի, «Մանանա»-յի շրջանակներում կազմակերպված այս փոքրիկ ցուցադրությունը «Ռեմա»-յի երկրորդ հրապարակային ցուցադրությունն էր: Չնայած, որ տեխնիկական ու, խոսքը մեր մեջ, նաև թափթփվածության պատճառներով, ֆիլմը սկսեցինք դիտել գրեթե մեկ ժամ ուշացումով. իսկ այդ ընթացքում ես մի քանի անգամ, ինչպես ասում են`«գնացի էն աշխարհ, հետ եկա», այնուամենայնիվ ֆիլմի թողած դրական տպավորությունն աննկարագրելի էր: Իսկ քննարկումը ֆիլմի երիտասարդ հեղինակների հետ, անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Դիտենք մի քանի նկարներ.

Համառորեն չմիացող հեռուստացույց

Համառորեն չմիացող հեռուստացույց

Մարինեն առաստաղն էր ուսումնասիրում

Մարինեն առաստաղն էր ուսումնասիրում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Ֆիլմի շուրջ կարծիքների փոխանակում

Աննան ինչպես միշտ հետաքրքիր դիտարկումներ արեց

Աննան ինչպես միշտ հետաքրքիր դիտարկումներ արեց

«Ռեմա»-յի հեղինակներն համբերությամբ պատասխանեցին բոլոր հարցերին

«Ռեմա»-յի հեղինակները համբերությամբ պատասխանեցին բոլոր հարցերին

Հանդիպման վերջին կադրը

Հանդիպման վերջին կադրը

Համեմատի'ր նախորդ նկարի հետ և գտի'ր 10 տարբերություն :)

Համեմատի'ր նախորդ նկարի հետ և գտի'ր 10 տարբերություն 🙂

Մեկ անգամ ևս, «Մանանա» ծրագրի մասնակից երիտասարդների անունից շնորհակալություն հայտնելով  Դավիթ Ներկարարյանին և Արտակ Կոլյանին` մաղթում եմ, որ Աստծո օրհնությունը նրանց կյանքում առատ լինի, որպեսզի շարունակեն իրենց ստեղծագործական աշխարհով հիացմունք պատճառել շատերին:

Չգիտեմ, թե ով ինչ քաղեց ֆիլմից և մեր երիտասարդ երկու հյուրերի հետ ունեցած մտերմիկ զրույցից, սակայն ես մի բան շատ լավ հասկացա, որ այս ֆիլմում ներկայացված երկու «մերօրյա պատմիչները»` Արևշատն ու քույր Սոխակը` իբրև բանավոր ավանդության կենդանի կրողներ, իրենց տեսակի մեջ չկրկնվող ու եզակի մարդիկ են:

Արևշատը` իբրև գեղջկական իմաստության խտացում, «քյավառա» բարբառով կարող է կարդալ ու բացատրել Նորադուզի հռչակավոր խաչքարերի ամենաանբացատրելի թվացող զարդաքանդակներն անգամ: Նա կարծես ծնվել է մարդկանց թարգմանելու խաչքարերի լեզուն… Իսկ քույր Սոխակը, ասես ծնված հնամյա Սանահինի խոնավ պատերի աղոթքներից, նման միջնադարյան մենաստաններում թրծված ասացողներին, դեմքի հատուկ միստիկական խաղաղությամբ ու հանդարտությամբ, ներկայանում է իբրև հավատքի և ասքի ճշմարիտ ու անսպառ մի ներդաշնություն:

«Ռեմա»-ն, որ հին հունարենից թարգմանաբար նշանակում է «կենդանի խոսք», երբեք չկորսվող արժեք է: Եվ միշտ հայրենի մեր հագեցած հողը կծնի կենդանի խոսքի աղբյուրներ… Այս արևի ներքո միշտ կլինեն սակավաթիվ, բայց կենդանի խոսքը կրող մարդիկ, ինչպես այս ֆիլմում Արևշատն ու քույր Սոխակն են` հայ բազմադարյա բանավոր ավանդության առասպելական գանձապարահանները…

 

Պիտակներ՝ , , , , , , ,

Բոլոր երիտասարդները կարող են մասնակցել

Սիրելի’ երիտասարդ
Առաջիկա օրերին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում դու կարող ես մասնակցել հետևյալ հանդիպումներին և քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ:

Մայիս 13 ուրբաթ, ժամը 18:30

Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի

թեման` ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ

բանախոս` Գևորգ սարկավագ Ալավերդյան

Մայիս 14, շաբաթ, ժամը 14:30

Էջմիածնի Սուրբ Գայանե վանք

թեման` ԱՂՈԹՔ

բանախոս` Վարազդատ սարկավագ Քոչարյան

Մայիս 15, կիրակի, ժամը 14:30

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից սրահ

ՌԵՄԱ կարճամետրաժ վավերագրական ֆիլմի դիտում

քննարկում սցենարիստ Արտակ Կոլյանի և ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի հետ

Մայիս 15, կիրակի, ժամը 14:30

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն

թեման` ՍՈՒՐԲ ՊՍԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

բանախոս` Արտակ սարկավագ Ղևոնդյան

Մայիս 16, երկուշաբթի, ժամը 18:30

Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցի

թեման` ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

բանախոս` Սեյրան սարկավագ Ղազարյան

Մայիս 17, երեքշաբթի, ժամը 18:30

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

թեման` ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ` ԱԲՈՐՏ

բանախոս` Վարազդատ սարկավագ Քոչարյան

«ՄԱՆԱՆԱ» ծրագրի քննարկումներին կարող ես մասնակցել նաև`

* Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքում` ամեն ուրբաթ, ժամը 16:00-ին
* Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում` ամեն շաբաթ, ժամը 15:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրի’ր մեզ, կամ պարզապես միացիր Ֆեյսբուքի մեր խմբին` ՄԱՆԱՆԱ ծրագիր

 

Պիտակներ՝

Իսկական տոն, որ մեզ պարգևեցին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի մասնակից երիտասարդները

2011թ. մայիսի 7-ին Երևանի Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի Սուրբ Գայանե վանքի խմբի կազմակերպած ներկայացում-բեմադրությունը` նվիրված Սուրբ Հարության տոնին: Այն, ինչ ներկաները վայելեցին, աննկարագրելի հռճվանք և հուզմունք պատճառեց ամենքին:

Բանն այն է, որ Էջմիածնի Ս. Գայանե վանքում անցյալ տարվա սեպտեմբեր ամսից Արթուր սարկավագ Սարգսյանի կողմից իրականացվում է «Մանանա» ծրագիրը: Էջմիածնում և Երևանում ապրող երիտասարդ տղաներն ու աղջիկները ծրագրի ընթացքում հնարավորություն են ունեցել ծանոթանալու նախ միմյանց, ապա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների հետ: Ստեղծված ջերմ ու բարեկամական մթնոլորտում ամեն շաբաթ հետաքրքիր մի նյութի շուրջ քննարկում են ունեցել, մասնակցել ուխտագնացությունների և այլ միջոցառումների: Եվ այսպես ինն ամիս շարունակ… Հայտնի է, որ շատերն առաջին անգամ հոգևոր այս զրույցների ժամանակ են անդրադարձել իրենց և Աստծո հարաբերություններին: Առաջին անգամ մտածել իրենց հավատքի մասին: Եվ ինն ամիսը, բոլորին է հայտնի, բավական ժամանակ է, որ մարդ կարողանա ծնունդ տալ նոր կյանքի: Այդ օրը երիտասարդներն ինն ամսվա ամբարած հոգևոր գիտելիքները կյանք դարձրած` Նարեկացի արվեստի միության փոքրիկ բեմից վերադարձրին մարդկանց` իրենց ծնողներին, հարազատներին և Աստծուն: Այդ օրն ասես Ս. Գայանե վանքի երիտասարդները հաշվետվություն էին տալիս աշխարհին:

Բեմի վրա նախ խառնաշփոթ էր, որովհետև Սերը (Գոհարիկ), Խաղաղությունը (Անահիտ), Առողջությունն (Շուշան) ու Կյանքը (Քրիստինե) վիճում էին միմյանց հետ, թե իրենցից ով է ամենակարևորը` ամենամեծը… ճիշտ այնպես, ինչպես ժամանակին առաքյալները…: Քիչ անց, սակայն, բեմի վրա հայտնվեց Ճշմարտությունը (Աստղիկ) և կռվարար աղջիկներին բացատրեց, որ նրանք վիճաբանելու փոխարեն պետք է հանդես գան միասնաբար և դառնան կատարելություն:

Աստղիկն օգնության  կանչեց առաքինություններին և բավական ջանքեր թափելուց հետո կարողացավ հաշտեցնել կռվարար քույրիկներին:

Իմաստությունը Սոսեն էր, Խոնարհությունը` բեմի միակ տղամարդը` Մանվելը, Թամարան` Ազնվությունն էր, Սիրանուշը` դատավորի մուրճով Արդարությունը, իսկ Մարինեն` Բարությունը: Այս առաքինությունները վիճաբանող քույրերին մարդկային լեզվով  պատմեցին Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք ասացին, որ Սերը, Խաղաղությունն, Առողջությունն ու Կյանքը առանձին-առանձին չեն կարող փրկել մարդուն, մարդուն կարող է փրկել միայն Աստված` Հարուցյալ Քրիստոսը:

Բայց ավելի լավ է ինքներդ դիտեք Արթուր սարկավագի հեղինակած այս փոքրիկ պատմությունը, որը մարդկությանը հայտնի ամենահին ու հանճարեղ սցենարի մի յուրօրինակ վերաներկայացումն է, սցենար, որ հեղինակել է նույն ինքը` Երկնքի և Երկրի Արարիչը, մեզ փրկելու և հավիտենական կյանքի արժանացնելու համար:


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
 

Պիտակներ՝ , , , , ,

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ (Հովհաննես Թումանյան)

Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՜ր դարեր

Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,

Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը

Թույլ, կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, —

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:

 

Պիտակներ՝ ,

«ՄԱՆԱՆԱ» ծրագրի առաջիկա հանդիպումների ժամանակացույց

Սիրելի’ երիտասարդ
Առաջիկա օրերին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում դու կարող ես մասնակցել հետևյալ հանդիպումներին և քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ:


Մայիս 6, ուրբաթ, ժամը 18:30
Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի
թեման` ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ` ԱԲՈՐՏ
բանախոս` Վարազդատ սարկավագ Քոչարյան

Մայիս 7, շաբաթ, ժամը 19:00
ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (Երևան, Վարդանանց 16/1)
Ս. ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
(մուտքն ազատ է)

Մայիս 8, կիրակի, ժամը 14:30
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից սրահ
թեման` ՋՐԻ ՀՈԳԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
բանախոս` Ներսես սարկավագ Ղազարյան

Մայիս 8, կիրակի, ժամը 14:30
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն
թեման` ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
բանախոս` Սեյրան սարկավագ Ղազարյան

Մայիս 10, երեքշաբթի, ժամը 18:30
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
թեման` ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
բանախոս` Արամայիս սարկավագ Գրիգորյան

«ՄԱՆԱՆԱ» ծրագրի քննարկումներին կարող ես մասնակցել նաև`
• Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքում` ամեն ուրբաթ, ժամը 16:00-ին,
• Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում` ամեն շաբաթ, ժամը 15:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրի’ր մեզ, կամ պարզապես միացի’ր ՄԱՆԱՆԱ ծրագրին Ֆեյսբուքում

 

Պիտակներ՝