RSS

Նորից ձեռք մեկնելու անհրաժեշտություն կա…

24 May

Աշխատանքի բերումով սոցիալապես անապահով անձանց ու ընտանիքների հետ շատ եմ շփվում: Նրանցից մեկի մասին ցանկացա իմ մտահոգությունները կիսել նաև ձեզ հետ:
Մանկատան նախկին սան Աշխեն Կոնինյանը հաշվառված է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բնակարանի հատկացման ծրագրում և արդեն մի քանի տարի է սպասում է իր հերթին: Մինչ այդ Աշխենն իր 4-ամսական զույգ աղջիկների հետ ստիպված է հարմարվել բնակարանային այն սուղ պայմաններին, որոնցում հայտնվել է ամուսնու և նրա բազմանդամ ընտանիքի հետ:
Ավտովթարի և կողոպուտի արդյունքում կուտակված պարտքերը վճարելու համար Աշխենի ամուսնու ընտանիքը ստիպված է եղել վաճառել հայրական տունը և տեղափոխվել բնակվելու վարձով` Ջրվեժի գյուղապետարանի հարևանությամբ: Խոնավ և սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից զուրկ այս բնակարանում վաղաժամ լույս աշխարհ եկած Աշխենի փոքրիկները առողջական լուրջ խնդիրներ են ունեցել և համապատասխան բուժում ստացել Երևանի հիվանդանոցներից մեկում: Վատառողջ են նաև Աշխենի ամուսինն ու սկեսրայրը: Ընտանիքի միակ կերակրողը Աշխենի սկեսուրն է` իր նվազագույն աշխատավարձով:
Ներկայումս ընտանիքն ունի բնակվարձի (ամսեկան 35000 դրամ), կենցաղային և կոմունալ ծախսերի, մանկական կերի, հագուստի, ինչպես նաև բարոյական օգնության և ուշադրության կարիք:
Հ.Գ. Իմանալով նշյալ իրավիճակի մասին` իմ լավ և բարեսիրտ ընկեր Նշան Աբասյանը ցանկություն հայտնեց լուսաբանել խնդիրը Հանրային Ռադիոյի ԼյունՍե ծրագրի շրջանակներում:



Մինչ այդ ընտանիքին աջակցել են Հայաստանում ԱՄՆ և Հունաստանի դեսպանատները, Երևանի Մալաթիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները, առանձին բաերսիրտ քաղաքացիներ:
Շատ եմ ուզում հիմա էլ մենք օգնենք:

Ընտանիքին աջակցելու համար կարող եք զանգահարել Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Միսակ Նալբանդյանին 091 900-499 հեռախոսահամարով, կամ կիրակի օրերին, ժամը 14:30-ին այցելել եկեղեցու երիտասարդաց միություն:


Վերոնիկա Մկրտչյան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 
 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: