RSS

Monthly Archives: Հունիսի 2011

Առաջիկայում մասնակցի’ր

Սիրելի’ երիտասարդ
Առաջիկա օրերին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում դու կարող ես մասնակցել հետևյալ հանդիպումներին և քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ:

Հունիս 10, ուրբաթ, ժամը 18:30
Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքի սեղանատուն
թեման` «ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԵԼԻՑ ԳՐՔԻ ԺԵ 22 – ԺԸ 27 ԳԼՈՒԽՆԵՐԻ ՀԵՏ»
բանախոս` Նարեկ սարկավագ Պետրոսյան

Հունիս 11, շաբաթ, ժամը 14:30
Էջմիածնի Ս. Գայանե վանքին կից սրահ
թեման` «ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈԻՍՏԸ. ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆ»
բանախոս` Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյան

Հունիս 12, կիրակի, ժամը 14:30
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից սրահ
թեման` «ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
բանախոս` Մեթյու սարկավագ Աշ

Հունիս 12, կիրակի, ժամը 15:00
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն
թեման` «ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾ. ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
բանախոս` Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյան

Հունիս 12, կիրակի, ժամը 14:30
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն
թեման` «ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Հունիս 13, երկուշաբթի, ժամը 18:30
Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցի
թեման` «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
բանախոս` Արամայիս սարկավագ Գրիգորյան

Հունիս 14, երեքշաբթի, ժամը 18:30
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
թեման` «ՀՐԱՇՔՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ»
բանախոս` Տ. Մարկոս քահանա Մանգասարյան

ՄԱՆԱՆԱ ծրագրի քննարկումներին կարող ես մասնակցել նաև Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում` ամեն շաբաթ, ժամը 15:00-ին:


Լրացուցիչ տեղեկությունների համար գրի’ր մեզ, կամ պարզապես միացիր Ֆեյսբուքի մեր խմբին` ՄԱՆԱՆԱ ծրագիր:

 

Պիտակներ՝ , ,

Տեսանյութ «Կյանքի խոսք» աղանդի մասին

Ստորև ներկայացնում եմ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի պատրաստած ռուսալեզու տեսանյութը «Կյանքի խոսք» աղանդի մասին ”Армяне не губите свои души” վերնագրով: Չափազանց հետաքրքիր է ու սարսափազդու: Մեկ անգամ նայողը դժվար աղանդավոր դառնա:

Մաս 1

Մաս 2

Մաս 3

Մաս 4

Մաս 5

Մաս 6

Մաս 7

Մաս 8

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

 

Պիտակներ՝ , , , , , ,

Մարիոնետկա

(Եղիշե Չարենց)

Կամաց, կամաց, կամաց, կամաց,

Ոտքերն հողին, հողին, հողին՝

Եկավ-գնաց, եկավ-գնաց,

գունատ, դեղին, գունատ, դեղին:

Ձեռքը շարժեց մեկ վեր, մեկ վար,

Ոտքը խփեց — մեռե՛լ, մեռե՛լ,-

Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,

Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր:

Ահա՛, ահա՜ -թեքվե՜ց, թեքվե՜ց,

Կընկնի՛, կընկնի՛… բայց չէ՛. նայի՛.

Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,

Մնաց մի պահ՝ աչքը մահի:

Ու սո՜ւր ճչաց՝ կարծես բռնի

Աչքերն, անշարժ, հեռուն գամած.-

Այդպես հոգի՛ս պիտի մեռնի —

Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց…

 

Պիտակներ՝ , ,

Մասնակցի’ր «ՄԱՆԱՆԱ» ծրագրի քննարկումներին

Սիրելի’ երիտասարդ
Առաջիկա օրերին «ՄԱՆԱՆԱ» ծրագրի շրջանակներում դու կարող ես մասնակցել հետևյալ հանդիպումներին և քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների օգնությամբ:

Հունիս 3, ուրբաթ, ժամը 18:30

Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանք

թեման` «ԵԼԻՑ ԳԻՐՔ »

բանախոս` Նարեկ սարկավագ Պետրոսյան

 

Հունիս 4, շաբաթ, ժամը 14:30

Էջմիածնի Ս. Գայանե վանքին կից սրահ

թեման` «ՉԱՐԸ ԵՎ ՄԵՂՔԸ»

բանախոս` Գևորգ սարկավագ Ալավերդյան

 

Հունիս 5, կիրակի, ժամը 14:30

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն

թեման` «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ»

բանախոս` Տ. Վարդան աբեղա Նավասարդյան

 

Հունիս 5, կիրակի, ժամը 14:30

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից սրահ

թեման` «ՀԻՍՈՒՍԻ ԱՆԱՊԱՏԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ»  ¥Մատթ. Դ 1-11¤

բանախոս` Արթուր սարկավագ Սարգսյան

 

Հունիս 5, կիրակի, ժամը 15:00

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երիցատուն

թեման` «ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ»

բանախոս` Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

 

Հունիս 6, երկուշաբթի, ժամը 18:30

Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցի

թեման` «ՃԱԿԱՏԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ»

բանախոս` Տ. Ադամ քահանա Մակարյան

 

ՄԱՆԱՆԱ ծրագրի քննարկումներին կարող ես մասնակցել նաև`
* Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում` ամեն շաբաթ, ժամը 15:00-ին,
* Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում` ամեն երեքշաբթի, ժամը 18:30-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրի’ր մեզ, կամ պարզապես միացիր Ֆեյսբուքի մեր խմբին` ՄԱՆԱՆԱ ծրագիր

 

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 2-ին, Փրկչի Համբարձման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը կատարեց քահանայական ձեռնադրություն և օծում:

Պատարագիչ Հովակիմ Սրբազանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ սարկավագների. սբ. մյուռոնով օծելով նորընծաների ճակատներն ու ձեռքերը`  նրանց շնորհեց հոգևոր նոր անուններ: Կարեն սարկավագ Անանյանը վերակոչվեց Տ. Զաքարիա քահանա,  Արթուր սարկավագ Տիգրանյանը` Տ. Կոմիտաս քահանա, Համլետ սարկավագ Մովսիսյանը` Տ. Սիմեոն քահանա, Արմեն սարկավագ Սողոյանը` Տ. Մերուժան քահանա, Արթուր սարկավագ Հովհաննիսյանը ` Տ. Ստեփաննոս քահանա, Սուրեն սարկավագ Արաբյանը` Տ. Համբարձում քահանա, Էմին սարկավագ Խաչատրյանը` Տ. Թովմա քահանա:

Ավարտելով հընթացս պատարագի կատարվող ձեռնադրության կարգը` Սրբազան Հայրը դիմեց նորընծա քահանաներին` շնորհավորելով ձեռնադրության շնորհին արժանանալու առիթով: «Այսօր ծնվեցին յոթ սպասավորներ մեր Ս. Եկեղեցու: Նրանք դարձան քահանաներ և Աստծո հոգին` ս. մյուռոնի դրոշմամբ, իջավ նրանց վրա: Նրանք կոչվեցին ծառայելու, Ս. Գիրքը քարոզելու, օժանդակելու բոլոր կարոտյալներին, մարդկանց մեջ սերը զորացնելու և դառնալու աղն ու լույսն այս աշխարհի, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է Ավետարանում: Այս տոնական օրը աղոթենք և մաղթենք, որ հայրերի ոգին, որոնց անունները ստացան այս քահանա հայրերը, միշտ նորոգի և ներշնչի նրանց` իրենց կյանքը զոհաբերելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու մեր ժողովրդին», — նշեց Սրբազանն իր խոսքում: Իր քարոզում Հովակիմ Սրբազանը նաև անդրադարձավ եկեղեցականի կոչմանը և կարևոր առաքելությանը` պատգամելով քահանաներին իրենց հետագա ծառայության վայրերում ամրապնդել հայորդիների հավատը, վառ պահել նրանց սրտում սերը մեր Եկեղեցու հանդեպ, սերը ազգային արժեքների ու ավանդույթների հանդեպ:

Համբարձման տոնին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև 1441թ. Հայոց Հայրապետական Աթոռի` Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով Ս. Պատարագի ընթացքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` առաքելահիմն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և լուսավորչահաստատ Հայրապետական Ս. Աթոռի անսասանության և պայծառության համար:

Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաև  վեղարի տվչության արարողություն: Նորընծաներից Տ. Համբարձում և Տ. Թովմա քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: Արարողությունից հետո նորաօծ եկեղեցականներին Վեհարանում ընդունեց և իր հայրական պատգամն ու օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Տեղեկատվական համակարգ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

 
 

Պիտակներ՝ , , ,

ԻՆՉՈ՞Ւ

(ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ)

Ինչու՞, ինչու՞ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ քեզի մե՜ղք էր,
Փոքրիկ
ծոցիդ թիթե՜ռ պետք էր,
Դու
ն ծեր արծիվ մը բանտեցիր:

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապու՜յտ
աղջիկ`պլպուլն երգ էր.
Քեզ
ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն
գուժկան մռունչս ընտրեցիր:

 

Ես կերթամ մի՜շտ,անծայրածի՜ր
Դամբաններ
են ոտքիս հետքե՜ր.
Քեզ
սիրո մեղմ սյու՜ք մը պետք էր,
Դուն
փոթորկի՜ն կուրծքդ բացիր

Կայրին աչերդ սևածիր,
Պիտի
մեռնիս,այդպես մ’երգե՜ր.
Քեզի
փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն
ՍերԱստվածը սիրեցիր

 
1 մեկնաբանություն

Posted by off 1 Հունիսի, 2011 in ԳԵՂԱԴԻՏԱԿ

 

Պիտակներ՝ , , ,