RSS

Ինչպես են աղանդները մարդկանց հասցնում մտախավարման. բացառիկ կադրեր

12 Aug

Ներկայացնում եմ  tert.am-ի ուշագրավ հրապարակումներից մեկը` Գյումրիում գործող աղանդներից մեկի վերաբերյալ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է բացառիկ կադրեր «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության Գյումրիում ամեն շաբաթ անցկացվող հավաքներից մեկից: «Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է «հոգևոր հովիվ» կոչվող ոմն մեկը մտախավարման հասցնում դահլիճում նստածներին` ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում: «Չենք լռելու»-ի համոզմամբ, տեսանյութը պետք է դառնա նաև իրավապահ մարմինների ուսումնասիրման առարկան:
Ներկայացվող կադրերն ապշեցնում են նորմալ մարդկանց գիտակցությունը բթացնելու, նրանց իրականությունից կտրելու` աղանդավորների կարողության առումով»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում:

Նախաձեռնությունը խնդրում է բոլորին` աղանդների ծավալած վտանգավոր գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հայտնել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:

«Օտարածին կրոնական աղանդների մերկացումը պետք է դառնա յուրաքանչյուր գիտակից հայի պարտքը: Մեր բազմաթիվ հայրենակիցներ մոլորության մեջ են ընկել»,- ասվում է հաղորդագրությունում:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
 
 

Պիտակներ՝ , , ,

6 responses to “Ինչպես են աղանդները մարդկանց հասցնում մտախավարման. բացառիկ կադրեր

  1. ԷրևանիցԱնմիջապես.աշխարհիմամուլ.քոմ

    Օգոստոսի 13, 2011 at 5:41 ա.

    Դե սա բիզնես է, այլ ոչ թե կրոն, սակայն քանի որ կրոնի քողի տակ շատ հեշտ է ստանալ պաշտպանություն Եվրոպական միության պաշպանությռւնը, որոշել են իրենց հանցավոր գործունեությունը կոչել կրոն,մենք էլ ստիպված փակում ենք աչքներս այս ամենի վրա Արեւմուտքի երեսից

     
  2. admin

    Օգոստոսի 13, 2011 at 10:54 ա.

    1:11-ի կրաաաաաաաաաակից հետո հաստատ մի քսան րոպե անգիտակից վիճակում կգտնվես :Դ Իսկապես որ, ամեն ինչ մարդկային տգիտությունից է գալիս:
    Իսկ սա ինչպես է նկարվել?

     
  3. ԿԱՆԹԵՂ

    Օգոստոսի 16, 2011 at 4:27 ա.

    Չգիտեմ ինչպես է նկարվել. ինձ մանրամասներ հայտնի չեն: Կարծում եմ` ծածուկ:
    Իսկ այն, որ աղանդները մարդկանց զոմբիացնելու համար օգտագործում են հոգեբանական միջոցներ, սա ևս մեկ ապացույց: Մնում է սպասել, թե երբ մեր ժողովուրդը և երկրի ղեկավարները միասնաբար ոտքի կկանգնեն սրանց դեմ:

     
  4. ԿԱՆԹԵՂ

    Օգոստոսի 16, 2011 at 4:28 ա.

    Իսկ Արևմուտք կոչվածից ես վաղուց արդեն զզվել եմ:

     
  5. SourbStepanosEkegheci

    Սեպտեմբերի 6, 2011 at 10:37 ա.

    Երևանում աշխատանքի ընդունվեցի ու չգիտեի, որ էսպիսի հոգեկան հիվանդներ են սրանք: Ինձ ամեն ինչ անում էին, որ գցեին իրենց թշվառ ու ծակոտկեն թակարդը, բայց` իզուր …
    Իսկ երբ հավաքվում էին քեֆ-ուրախութթյան, նմանվում էին վհուկների …
    Կնքվելուցս հետո Աստծո կամոք հավատս ու հարգանքս ավելի զորացան հանդեպ մեր ՀԱՅՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ :

     
  6. Art

    Մայիսի 14, 2012 at 5:39 ե.

    Ես միշտ խուսափել եմ Աստծուն ծառայողներին քննադատելուց, որովհետեվ յուրաքանչյուրն իր սրտում իր ծառայության ձևը ճշմարիտ է համարում, միգուցե և ես եմ սխալ, միգուցե և ես ճիշտ ուղղու վրա լինելով ավելի սխալ ու անաստվածահաճո ցանկություններ , մտքեր ու սիրտ ունեմ, քան մի իմ կարծիքով “մոլորված”, որ ամբողջ հոգով Աստծուն է նվիրված…. ի վերջո, միայն Աստվածաշունչն է հավաստի աղբյուր՝ պարզելու կրոնի մասին արված որևէ ճիշտ կամ սխալ դատողություն: Նույնն էլ մյուսներին խորհուրդ կտամ, կրոնի/հոգևոր թեմաներով դատողություններ անելուց առաջ ավելի զգոն և աստվածավախ եղեք:
    Սկզբունքիս համաձայն այստեղ նույնպես ոչ մի համարձակ դատողություն չեմ ուզում անել, պարզապես կդիմեմ Աստվածաշնչին…
    …ասեմ, որ նման երևույթ առաջին անգամ եմ տեսում, բայց երբ կարդում էի Աստվածաշնչի օրինակ Գործք Առաքելոց գրքի 2-րդ գլխի 13 համարը՝ (ուզում եմ անձամբ բացեք և կարդաք), տարօրինակ էի համարում, որ ինչպես Պողոսը գրում է, առաքյալներին “արբած” են համարում, կամ Կորնթացիներին ուղղված թղթում ել Պողոսը օգտագործում է “գժված” բառը, սրանից հետևություն՝ փաստորեն, առաքյալները՝ որոնք ճշմարիտ ծառայողներ էին, հենց Աստվածաշնչում նկարագրվող ծառայության մեջ, երբ Սուրբ Հոգով լցվեցին (Գործք Առաքելոց 2րդ գլուխ), “արբածի” և “գժվածի” տպավորություն էին թողնում, բնականաբար, եթե հիմա էլ Գրքում նկարագրվածի պես լինի սովորական մարդկանց հետ, առավել քննադատելի կլինի, եթե առաքյալներին էին “արբած” անվանում, այս մարդկանց էլ հաստատ արբած կանվանեն, ու կվախենան… բայց, իրականում միայն Աստծուն է հայտնի՝ ինչ երևույթ է սա, մի բան որ հաստատ պետք չէր՝ նկարահանել ու տարածել անհավատների մեջ, կրկին հաշվի առնելով Պողոսի թղթեր, (1ին Կորնթացիս 6): Ոչ բոլորն ունեն բավականաչափ հավատ՝ այս ամենը ճիշտ ընկալելու:
    Նաև ուզւոմ եմ հիշեցնել “աղանդ” բառի բացատրություը՝ Աստվածաշնչից շեղված, այնպես որ, ունեցեք ձեր սեփական ուղեղը, պարզապես կարդացեք Աստվածաշունչ և ամեն հարցում, ամեն քայլ կատարելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք “իսկ ինչ է ասում Աստվածաշունչն այս մասին…”

    P. S. Երևի մի տեսակ դրական հնչեց կարծիքս տեսահոլովակի մասին ☺ իսկզբանե ոչ մի հատուկ կարծիք արտահայտելու նպատակ չունեի, ոչ արդարացնելու և ոչ էլ հալածելու, պարզապես, մտքերս դասավորեցի ու այսպես ստացվեց ☺
    Անպայման նշեմ նայև, որ ես չեզոք քրիստոնյա եմ, որ պարզապես կարդում եմ Աստվածաշունչն ու ինձ համար օրենք ընդունում այն ինչ այնտեղ եմ տեսնում, այն ինչ Գրքի միջոցով Աստված մեզ է հասցրել, և ոչ մահկանացու մարդկանց կողմից արտահայտված կարծիքները: Այս դեպքում էլ չեզոք կմնամ, ուղղակի գրված է “Պտուղներից ճանաչեք ծառը բարի թե չար է,” իսկ իմ ճանաչած ձեր նշած “աղանդավորների” մեծամասնությունը ամենահանգիստ, ամենահավասարակշռված, վստահելի ու ազնիվ մարդիկ են:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: