RSS

Մեկ այլ ԵՂԵՌՆ…

23 Apr

ՎԻԺԵՑՈՒՄԸ ՈՃԻՐ Է ՈՐՈՎԱՅՆՈՒՄ: Երեխան Աստծո նվեր է: եթե չեք ուզում նրան, ի’նձ տվեք: (Մայր Թերեզա)

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009-ին Հայաստանում գրանցվել է 10.149 հղիության արհեստական ընդհատման դեպք: Ես համացանցից չկարողացա գտնել 2010-ի տվյալները:
Կարծում եմ, ցավով ու կսկիծով Մեծ Եղեռնի մասին խոսելիս, չպետք է մոռանանլ նաև այս յուրօրինակ ԵՂԵՌՆԻ մասին, երբ մայրերը սպանում են իրենց զավակներին:

Հղիության արհեստական ընդհատման դիմելու համար պատճառները բազմաբնույթ են լինում, սակայն անկախ պատճառից, ոչինչ չի կարող արդարացնել իրենց դեռևս չծնված մանուկներին սպանող «ծնողներին»: Մեր շրջապատում էլ կան մայրանալու պատրաստվող երիտասարդ կանայք, որոնք իրենց սրտի տակ ապրող Աստծո հրաշքը համարում են «անցանկալի»: Իսկ 20.000 դրամը բավական է բժշկական միջամտությամբ վերջակետ դնելու այս ամենին…

Ստորև, առանց մեկնաբանության, ներկայացնում եմ «Էթիկական երկու հարց», ըստ Հրաչյա Ամիրյանի «Ապրելու Արվեստը» գրքի:

Դուք ճանաչում եք մի հղի կնոջ, որն արդեն ութ երեխա ունի: Նրանցից երկուսը կույր են, երեքը՝ խուլ, մեկը՝ մտավոր թերզարգացած, իսկ ինքը՝ կինը, հիվանդ է սիֆիլիսով: Դուք նրան խորհուրդ կտա՞ք արդյոք աբորտ անել:
Բայց այդ հարցին պատասխանելուց առաջ նախ պատասխանե՛ք այս մյուս հարցին:
Համաշխարհային առաջնորդի ընտրություններ են անցկացվում, եւ ձեր ձայնը վճռորոշ նշանակություն ունի:
Թեկնածուների կարճ բնութագրերը.
Ա. Կապված է քաղաքական գործիչների հետ, որոնց բռնացրել են խարդախության մեջ, մշտապես խորհրդակցում է աստղագուշակի հետ, երկու սիրուհի ունի, ծխամորճ է ծխում եւ օրական 8-10 մարտինի է խմում:
Բ. Երկու անգամ հեռացրել են ծառայությունից. սովորություն ունի քնել մինչեւ կեսօր, ինստիտուտում բռնացրել են օփիում օգտագործելիս, ամեն երեկո մեկ շիշ վիսկի է խմում:
Գ. Պատերազմի հերոս, բուսակեր, հազվադեպ գարեջուր է խմում, չի ծխում, ամուսնական որեւէ կապ չի հաստատել:
Ո՞մ եք դուք ընտրում: Պատասխանեցի՞ք:
Այդ դեպքում եւս երկու խոսք թեկնածուների մասին:
Ա. Ուինսթոն Չերչիլ
Բ. Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ
Գ. Ադոլֆ Հիտլեր
Այ հիմա դուք պատրաստ եք պատասխանել առաջին հարցին: Եթե դուք խորհուրդ տվեցիք աբորտ անել, ապա դուք հենց նոր սպանեցիք Լյուդվիգ վան Բեթհովենին:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 
1 Comment

Posted by off Ապրիլի 23, 2011 in ՀՈԳՍԵՐ

 

One response to “Մեկ այլ ԵՂԵՌՆ…

  1. Արմինա

    Ապրիլի 24, 2011 at 9:52 ա.

    Աստվաաաաաաաած իմ ,,ապշած եմ…

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: