RSS

ՄԱՆԱՆԱ ծրագիրը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում

18 Apr

Յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 18:30-ին երիտասարդների համար հետաքրքիր և ակտուալ թեմաների վերաբերյալ ՄԱՆԱՆԱ ծրագրի շրջանակներում քննարկումներ են կազմակերպվում Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Այդ մասին է պատմում Շողակաթ հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը:

«Մոլություններ և կախվածություն» թեմայի քննարկմանը մասնակցում էին նաև  ոչ ավանդական սեռական վարքագծի կողմնակիցներ:

Սուրբ Գրքի դիրքորոշումը հստակ է. Աստված ընտանիք ստեղծելիս չօգտագործեց Ադամ+Ադամ, ոչ էլ Եվա+Եվա բանաձներից և ոչ մեկը:

Աստված օրհնեց Ադամին ու Եվային` ասելով աճեցեք և բազմացեք և լցրեք երկիրը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

 

Պիտակներ՝

5 responses to “ՄԱՆԱՆԱ ծրագիրը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում

  1. ՊԱՅԾԱՌաՏԵՍ

    Ապրիլի 29, 2011 at 11:47 ա.

    Այո, Ադամ+Եվա: Աճեցինք և բազմացանք: Եվ Երկրին սպառնում է գերբնակեցում. երբ հրեաները գրում էին , աշխարհը դեռևս լեփ-լեցուն չէր միլիարդավոր մարդկանցով: Գուցե նույնիսկ միլիոնավորներ չկային, երբ այդ տողերը գրվել են, երբ այդ պատվիրանը տրվել է:

    Նույնասեռականներ եղել են ամենուրեք, բոլոր ժամանակներում: Դա փոքրամասնական մարդկային խումբ է, և միշտ էլ եղել է փոքրամասնություն: Ու բացասական կամ դրական վերաբերմունքը չի ազդում թվի վրա (միջինը մոտավորապես կազմում է բնակչության 4-6 տոկոսը):

    Ադոլֆ Հիտլերն էլ ջանաց ոչնչացնել բոլոր նույնասեռականներին, Ստալինն էլ: Բայց այսօր Բեռլինի քաղաքապետը նույնասեռական է, ինչպես և արտգործնախարարը և Համբուրգի նախկին վարչապետերից մեկը և բազմաթիվ այլոք:

    Ինչպես նույնասեռականությունը, այնպես էլ տարասեռականությունը բնական են և չեն ենթարկվում մարդկային խմբերի կառավարմանը. երկուսն էլ առկա են բնության մեջ, բնական են:

     
  2. ԿԱՆԹԵՂ

    Ապրիլի 30, 2011 at 9:40 ա.

    Երկրին երբևե չի սպառնացել, ոչ էլ կսպառնա գերբնակեցում: Սա արհեստականորեն ստեղծված «խնդիր» է:Երկիր մոլորակը միշտ էլ ի զորու է իր վրա կրելու և սնելու բոլոր ծնված մանուկներին, եթե մարդիկ արհեստականորեն չխոչնդոտեն սրան:
    Պետք է համաձայնվել նաև, որ մեր հետզհետե դատարկվող Հայաստանին առավել ևս չի սպառնում այս վտանգը:

    Թե ինչ են արել հիտլերն ու Ստալինը,- դա այս պահին այնքան էլ կարևոր չեմ համարում քննարկելու համար: Կարևորն այն է, որ հասկանանք, որ բնական է այն, ինչ Աստված է հաստատել, իսկ միասեռամոլությունը ինչ-ինչ շեղումների, մեղքերի, և հազար ու մի ինձ անծանոթ պատճառներից են առաջ եկել:
    Ներեցեք, հարգելի Պայծառատես, չեմ կարող բնական համարել այն, ինչն անբնական է:

     
  3. Ներսես Ղազարյան

    Ապրիլի 30, 2011 at 10:42 ա.

    Հարգելի ՊԱՅԾԱՌաՏԵՍ, ինչպես նշում ես քո պայծառատեսության մեջ, թե երկրին սպառնում է գերբնակեցում, և փորձում դրանով հիմնավորել միասեռականությունը, ապա ինչպես հասկանանք հաջորդ տողերում ձեր կողմից արծարծվող այն միտքը, թե միասեռականները մոտավորապես կազմում են բնակչության 4-6 տոկոսը և էական դեր չունեն թվաքանակի վրա: Ուր մնաց գերբնակեցումից <> ձեր ծրագիրը: Սա ուղակի, երբ հաջորդ անգամ գրեք ձեզ չհակասեք:
    Կխնդրեմ միայն Աստվածաշնչից այն հատվածը հիշել, որտեղ պարզ, հասկանալի կերպով նշվում է, թե ինչպես Աստված ոչնչացրեց Սոդոմ և Գոմոր քաղաքները: Եվ այս ամենից հարց է առաջանում, եթե դա <> երևույթ է, ապա ինչու Աստված այդպես արեց: Հարգելի ՊԱՅԾԱՌաՏԵՍ, կարծում եմ այնքան շրջահայաց կլինեք, որ կսկսեք իրերն իրենց անուններով կոչել և տարբերակել բնականը անբնականից:

     
  4. ՊԱՅԾԱՌաՏԵՍ

    Հունիսի 14, 2011 at 11:23 ա.

    Ես մի քանի մեծ մեկնաբանություն էի թողել… եթե ջնջում եք, այլևս չեմ թողնի: Ձեր խավարի մեջ մնացեք, եթե չեք ընդունում լույսը:
    Մեծագույն խավարն անգրագիտությունն է: Դուք ժխտում եք գիտելիքն ու գիտությունը` կախվելով դոգմաներից:

     
  5. Queer Armenia

    Հունիսի 30, 2011 at 7:15 ե.

    Մենք՝ հայերս, սիրում ենք դեմ գնալ այն ամենին, ինչն ընդունելի է համամարդկորեն։ Աստված ստեղծեց մարդուն իր պես։ Ես նույնասեռական եմ ու ես քրիստոնյա եմ։ Եթե ցանկացած քրիստոնյա կամայական պատճառներով բռնանա ինձ, անարգի կամ վիրավորի, նա քրիստոնյա չէ. սա է քրիստոնեության վեհ ուսմունքը։Սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ և այլ և այլն։ Քրիստոնեությունը քննադատում է շատ բաներ, անգամ այն կանանց, ովքեր ամուսնանալիս կույս չեն եղել, ովքեր աշխատում են շաբաթ օրը, այն տղամարդկանց, ովքեր տղամրդու հետ անկողին են մտնում որպես ԿԻՆ (նույնասեռական տղամրդիկ անկողին են մտնում որպես ՏՂԱՄԱՐԴ) և այլն։ Ուրեմն ի՞նչ, մենք բոլորս մեղավոր ենք։ Իսկ եկեղեցին, եթե չի ընդունում աստծո հետևորդին (անկախ սեռական կոմնորոշվածությունից), նա իրավունք չունի կոչվելու աստծո տուն։ Այն եկեղեցականը ով կփակի դռները ու չի ընդունի հետևորդին, ինքներս գիտենք ինչի կարժանանան ըստ Աստվածաշնչի։ Իսկ նորմալն ու աննորմալը, բնականն ու աննբնականը վաղուց ընդունել ու զատել են գիտակ ու տարբերակելուց բանիմաց մարդիկ։ Սեռական շեղումների ցանկից նույնասեռականությունը դուրս եկավ մոտ 20 տարի առաջ, իսկ հոգեբանական շեղումների ցանկից շատ՝ ավելի վաղ։ Լինելով քրիստոնյա մի վատաբանեք ու մի վիրավորեք, ուղակի հարգեք “Աստծո խոսքը”

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: