RSS

ԶԱՏԻԿԸ ՆՇՎԵԼՈՒ Է ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

13 Apr

Վերջերս իմ ծանոթներից շատերը հարցնում են, թե ճիշտ է արդյոք, որ Սուրբ Զատկի օրը փոխվել է, այսինքն չի տոնվելու ապրիլ 24-ին: Այս հոդվածը նշյալ հարցի պատասխանը տալիս է:

Այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշվելու է ապրիլի 24-ին: Թերեւս պատահականություն չէ, որ Զատկի օրն ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն այս տարի համընկել են: Զատիկը եկեղեցական շարժական տոներից է, որի հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի օրվան. ամեն տարի Սուրբ Հարության տոնը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնին հաջորդող կիրակի օրը, որն այս անգամ համընկել է ապրիլի 24-ին:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիները եւս Զատիկը նշելու են ապրիլի 24-ին: Տեր Վահրամը ասում է, որ եկեղեցին Զատկի օրը փոխել չէր կարող, քանի որ դա որոշվում է վերոնշյալ հաշվարկով, ու համապատասխանաբար որոշվում է նաեւ եկեղեցական ողջ տոնացույցը. «Մեզ համար իր խորհրդով նվիրական է ինչպես անմեղ զոհերի հիշատակը հարգելն, այնպես էլ Սուրբ Զատկի տոնը»: Տեր Վահրամի խոսքով` զոհերի հիշատակման օրն ու Հարության տոնն ամենեւին էլ չեն խանգարում միմյանց. «Հակառակը` Հարության խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի լավատեսությունը, որով նա կարողացել է հաղթահարել Ցեղասպանության ողբերգությունն ու վերակերտել իր ազգային, հոգեւոր կյանքը»:

Տեր Վահրամը տեղեկացրեց, որ ամսի 24-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը լինելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ կատարելու է հոգեհանգստի արարողություն: Այնուհետեւ Վեհափառ հայրապետը վերադառնալու է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հայրապետական պատարագը կմատուցվի 11.30-ին:

Թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում Զատիկը համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Այդ օրը հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության ու նոր կյանքի խորհրդանիշը: Տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որով էլ սկսվում են զատկական տոնակատարությունները:

Ի. Պ. ԱԶԳ օրաթերթ

 
 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: